ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Պոպուլիստական հնարքներով կառավարողները

Պոպուլիստական հնարքներով կառավարողները
04.01.2026 | 18:08

Վենեսուելայի նախագահ Մադուրոն կառավարության նիստում զայրանում էր, թե տեխնիկայի գները բարձրացել են, և բանակին ու հատուկ ծառայություններին ուղարկում էր խանութներ՝ սառնարանների ու հեռուստացույցների գները իջեցնելու։

Բանակին ու հատուկ ծառայություններին սենց են զաչումարիտ անում։ Իսկ երբ երկրի վրա հարձակում եղավ, և բանակն ու հատուկ ծառայությունները արդեն պիտի իրենց գործը կատարեին, պարզվեց, որ նրանք ընդունակ են միայն սառնարանի գին իջեցնելուն։

Մադուրոյին իշխանության բերած և նրա կնքահայր Չավեսը օդանավակայանում պատերից «Ելք / Exit» ցուցատախտակները պոկել էր ու տվել մարդկանց ձեռքը։ Մարդիկ գնում էին «գործի», սմենով օդանավակայանում կանգնում էին՝ ձեռքում «Exit» ցուցատախտակը բռնած։

Չավեսը կարծում էր, թե այդպիսով աշխատատեղեր է ստեղծում․ ինչու՞ պետք է ցուցատախտակը անիմաստ կախված լինի պատից, երբ մարդը կարող է գալ աշխատանքի և այն ձեռքով պահել։

Եվ, բնականաբար, Չավեսը իրեն համարում էր տնտեսագիտության գիգանտ։

Վենեսուելան, լինելով նավթով ամենահարուստ երկրներից մեկը, ապրում էր կիսասոված վիճակում։ Չավեսը և հետո նաև Մադուրոն ժողովրդին պոպուլիստական հնարքներով կերցրել էին, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը ամերիկացիներն են, խեղճ Մադուրոն ի՞նչ անի։

Միևնույն ժամանակ, և՛ Չավեսը, և՛ Մադուրոն էլեկտորալ տեսանկյունից օրինականորեն ընտրված նախագահներ էին։

Վերջում գուշակեք Վենեսուելայի նախագահ Մադուրոյի անունը:

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ